Իսպանիայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի ու անգլիական «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշանակվել է իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա իսպանացին այս մրցաշրջանից առաջ էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան ու գլխավորել «Կոմոյի» Մ19 թիմը։
«Կոմոն» խաղում է Իտալիայի Բ Սերիայում, որի 12-րդ տուրից հետո 21 միավորով 7-րդ տեղում է։ Վերջերս թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Մորենո Լոնգոն։