Պորտուգալական «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
49-ամյա մասնագետը «Վիշապների» գլխավոր մարզչի ղեկին էր 2017 թվականից:
Հիշեցնենք, որ «Պորտուն» Կոնսեյսաուի օրոք 3 անգամ նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը, 4 անգամ՝ երկրի գավաթը, 3 անգամ՝ սուպերգավաթը, ինչպես նաև Պորտուգալական լիգայի գավաթը:


