Սերժիու Կոնսեյսաուն նշանակվել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Պորտուգալացի մասնագետը պաշտոնում փոխարինել է Լորան Բլանին։
50-ամյա Կոնսեյսաուն նախկինում մարզել է «Միլանը», «Պորտուն», «Նանտը» և այլ ակումբներ։
📝| Sérgio Conceição joins as Tigers' head coach pic.twitter.com/iC4iR0mc3L
— Al-Ittihad Club (@ittihad_en) October 8, 2025


