Logo

Սերժ Օրյեի եղբորը սպանել են Ֆրանսիայում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 13.07.2020ՍՊՈՐՏ
le frere de serge aurier abattu en pleine rue icon 54222551289135 - Սերժ Օրյեի եղբորը սպանել են Ֆրանսիայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:24

-

-

Մահացել է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի եղբայրը, այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Le Point-ին։

Ֆուտբոլիսիտի եղբայրը՝ Քրիստոֆերը, հարձակման է ենթարկվել Տուլուզում գիշերային ակումբի առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան 5։00-ի սահմաններում։ Տեղացիները հայտնաբերել են 26-ամյա տղամարդուն որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով, այնուհետև շտապօգնություն են կանչել, որից հետո նրան հոսպիտալացրել են, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Նշվում է, որ հանցանքի մեջ կասկածվողը թաքնվում է ոստիկանությունից ու այս պահին հետախուզման մեջ է։

Քրիստոֆեր Օրյեն, ինչպես և եղբայերը, ֆուտբոլիստ է եղել ու հանդես է եկել Ֆրանսիայում հզորությամբ 5-րդ դիվիզիոնում։

Օրյեն նախօրեին մասնակցել էր Անգլիայի առաջնության 35-րդ տուրի «Արսենալի» հետ հանդիպմանը, որը ավարտվել էր «Տոտենհեմի» կամային հաղթանակով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ