Logo

Սերժ Դեբլեն վերադարձավ «Փյունիկ»

22:10 / 12.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կոտ դ'Իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկում» հանդես է եկել նաև 2022 թվականին և անցկացրած 16 խաղում դարձել է 8 գոլի ու երեք արդյունավետ փոխանցման հեղինակ:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից հեռանալուց հետո Դեբլեն հանդես էր գալիս ղազախական «Տոբոլում», որի կազմում մասնակցել է 53 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 8 ասիստ:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում Դեբլեն խփած 22 գոլով դարձել է լավագույն ռմբարկու, այդ գոլերից 8-ը խփել է «Փյունիկի», 14-ը՝ «Արարատի» կազմում:

Կոտ դ'Իվուարցին Հայաստանում հանդես է եկել նաև «Շիրակի» կազմում և 30 խաղում աչքի է ընկել 17 գոլով ու 13 ասիստով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա