Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) նվաճել է Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:
Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 275 կգ (128+147) արդյունք և 5 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված Ալ Մարզուքին (Սաուդյան Արաբիա)։ Բրոնզե մեդալակիր է դարձել Հնդակստանի ներկայացուցիչ Բարալի Բեդաբրատը (267 կգ)։
Պոկում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 128 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում գրանցել է երրորդ արդյունքը` 175 կգ։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել է Ժորա Գրիգորյանը (61 կգ), որը երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով գրավել է 7-րդ տեղը։ Տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):