Logo

Սերյոժա Բարսեղյանը՝ պատանեկան ԵԱ-ի չեմպիոն

19:03 / 05.07.2023Ծանրամարտ
Սերյոժա Բարսեղյան

Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) չեմպիոնի կոչումը նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում:

Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոնը երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով դարձավ նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Բարսեղյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ