Իտալիայի 4-րդ դիվիզիոնի` D սերիայի I ենթախմբի 27-րդ տուրում «Ջոյեզեն» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվել է «Ռեջիո Կալաբրիային»։
«Ջոյեզեի» մեկնարկային կազմում էր 24-ամյա կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը, որը 76-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
24-ամյա ֆուտբոլիստը վերջերս է տեղափոխվել «Ջոյեզե» և մասնակցել է երկրորդ հանդիպմանը` կատարելով առաջին արդյունավետ գործողությունը։ «Ջոյեզեն» 19 թիմերի պայքարում 4 միավորով 18-րդ տեղում է։
D սերիա, 27-րդ տուր
«Ռեջիո Կալաբրիա» - «Ջոյեզե»` 2-1
Մարսել Պերի, 54, Անդրեա Զանչի, 90+2 - Մարսել Վասիլ, 76


