Logo

Սերու Գիրասին Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

21:38 / 10.10.2023Ֆուտբոլ
Սերու Գիրասի

Գերմանական «Շտուտգարտի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին «Վոլֆսբուրգի» դեմ Բունդեսլիգայի 7-րդ տուրի խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո գոլերի քանակն ընթացիկ մրցաշրջանում հասցրեց 13-ի։

Նախկինում որևէ ֆուտբոլիստ Գերմանիայի առաջնության 7 խաղից հետո չէր հատել 11 գոլի սահմանը, հայտնում է Opta-ն։

27-ամյա հարձակվողը հեթ-տրիկ է ձևակերպել նաև «Մայնցի» դեմ չորրորդ տուրի խաղում, 2-ական անգամ աչքի է ընկել «Դարմշտադի», «Ֆրայբուրգի» և «Բոխումի» դեմ խաղերում, մեկ անգամ էլ գրավել է «Լայպցիգի» դարպասը։

Նախորդ մրցաշրջանում Գիրասին 24 խաղում դարձել էր 12 գոլի հեղինակ, իսկ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձած գերմանացի Նիկլաս Ֆյուլկրուգը խփել էր 16 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա