Logo

Սերոբյանը երրորդ խաղում անընդմեջ ասիստ է կատարել

11:54 / 14.04.2025Ֆուտբոլ
null

Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի 5-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում չի հաղթել «Միսլամիին»` 2-2։

Տանտերերի կազմից 38-րդ րոպեին երրորդ խաղում անընդմեջ ասիստ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը` օգնելով աչքի ընկնել չեռնոգորցի հարձակվող Ալեքսա Մարուշիչին։

21-ամյա Սերոբյանը «Շերիֆ» տեղափոխվելուց հետո չորրորդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա նաև մեկ գոլ է խփել։

«Շերիֆը» մինչև մրցավարի ավելացրած առաջին րոպեն երկու գնդակի առավելություն ուներ, սակայն բաց թողեց հաղթանակը։

«Միսլամին» 13 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Շերիֆն» ունի 9 միավոր ու երրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ