Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի չորրորդ խաղում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Բելցիին»։
Տանտերերից 10-րդ րոպեին ասիստ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը՝ օգնելով գոլով աչքի ընկնել գանացի պաշտպան Նանա Բոակյեին։
21-ամյա Սերոբյանը «Շերիֆ» տեղափոխվելուց հետո երրորդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա նաև մեկ գոլ է խփել։
Միսլավ Կարոգլանի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է, «Բելցին» 3 միավորով 5-րդն է։
Մոլդովայի առաջնություն, չեմպիոնական փլեյ-օֆֆ, չորրորդ տուր
«Շերիֆ» - «Բելցի»` 2-1
Նանա Բոակյե, 10, Ալեքսա Մարուշիչ, 88 - Դանիլ Իգնատով, 39