Logo

Սերխիո Ռեգիլոնը վարձակալությամբ տեղափոխվեց «Ման․ Յունայթեդ»

22:02 / 01.09.2023Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարով վարձակալել է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Իսպանացին մեկնաբանել է իր տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ»․

«Դու պետք է ամեն ինչի պատրաստ լինես կյանքում։ Այսպիսի մեծ պատմությունով ակումբում խաղալու շանսից ես չէի կարող հրաժարվել»,- ասել է Ռեգիլոնը։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային շուկայում ակտիվացել էր ձախ պաշտպանի փնտրտուքներով, քանի որ այդ դիրքում խաղացող մյուս ֆուտբոլիստները՝ Լյուկ Շոուն ու Թայրել Մալասիան, վնասվածքի պատճառով դուրս էին մնացել շարքից։

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք խաղերից հետո վաստակել է 6 միավոր։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա