Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի իսպանական «Սևիլիայում»։
37-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Սևիլիա, որտեղ առաջիկայում պայմանագիր կկնքի Լա լիգայի ներկայացուցիչի հետ, հաղորդում է Marca-ն։
Իսպանացի պաշտպանն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից։ «Սևիլիան» Ռամոսի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է, որի գլխավոր թիմում խաղացել է 2002-2005 թվականներին։ Դրանից հետո աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը 16 տարի անցկացրել էր «Ռեալում», իսկ 2021 թվականին միացել էր ՊՍԺ-ին։