Logo

Սերխիո Ռամոսը տեղափոխվել է «Մոնտերեյ» և կխաղա «93» համարի մարզաշապիկով

02:35 / 07.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 92-րդ րոպեի 48-րդ վայրկյանին խփած փրկության գոլի, որից հետո «Արքայական ակումբը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց «Ականջավոր գավաթը»:

«Ռեալը» շնորհավորել է ակումբի լեգենդին նոր թիմին միանալու կապակցությամբ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով անմոռանալի պահերի համար:

Ռամոսի նախորդ ակումբն անդալուզական «Սևիլիան» էր: Իսպանացին 2005-2021 թվականներն անցկացրել է «Ռեալում»՝ լինելով թիմի երկարամյա ավագը, իսկ հետո տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ