Logo

Սերխիո Ռամոսը՝ «Սևիլիայի» ֆուտբոլիստ

19:37 / 04.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը 18 տարի անց վերադարձավ «Սևիլիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը

37-ամյա պաշտպանը մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ, որի կազմում կխաղա 4 համարի մարզաշապիկով։

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագն այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից։ «Սևիլիան» Ռամոսի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է, որի գլխավոր թիմում խաղացել է 2002-2005 թվականներին։ Դրանից հետո իսպանացին 16 տարի անցկացրել էր «Ռեալում», իսկ 2021 թվականին միացել էր ՊՍԺ-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ