Մեքսիկայի առաջնության 8-րդ տուրում «Մոնտերեյը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Աթլետիկո Սան Լուիսին»։
Տանտերերի կազմում նորամուտն է նշել է Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, որը վերջերս է 1 տարվա պայմանագիր կնքել «Մոնտերեյի» հետ։
Լեգենդար ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 80-րդ րոպեին։ Ռամոսը նոր ակումբում խաղում է «93» համարով` ի նշան Չեմպիոնների լիգայի 2014թ. եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 92-րդ րոպեի 48-րդ վայրկյանին խփած փրկության գոլի։
38-ամյա պաշտպանը նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2024թ. մայիսի 26-ին` «Սևիլիայի» կազմում վերջին խաղն անցկացնելով Իսպանիայի Լա լիգայում։
«Մոնտերեյը» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրել է 12-ի և բարձրացել 9-րդ տեղ, «Աթլետիկո Սան Լուիսը» 3 միավորով նախավերջինն է` 17-րդը։
Մեքսիկայի առաջնություն, 8-րդ տուր
«Մոնտերեյ» - «Աթլետիկո Սան Լուիս»` 3-1
Խերման Բերտերամե, 23, 78, Օլիվեր Տոռես, 33 - Վիկտոր, 87