Logo

Սերխիո Ռամոսը կարիերայի հետաքրքիր շարունակություն է ընտրել

11:00 / 03.02.2025Ֆուտբոլ
null

Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի «Մոնտեռեյ Ռայադոսում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացի ֆուտբոլիստն ու մեքսիկական ակումբն արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը: Սերխիո Ռամոսն այս շաբաթվա ընթացքում կմեկնի Մեքսիկա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար: 

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանի վերջին թիմը եղել է «Սևիլիան»: 2023/24 մրցաշրջանում Ռամոսը 37 խաղում խփել է 7 գոլ ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ