Logo

Սերխիո Ռամոսը հեռանում է «Սևիլիայից»

15:55 / 17.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը հեռացել է իսպանական «Սևիլիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

38-ամյա պաշտպանի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Կողմերն այն չեն երկարաձգելու. Ռամոսն անդալուզյան ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը չի ավարտելու կարիերան և պատրաստ է նոր առաջարկներ լսել ակումբներից։ Ռամոսը «Սևիլիայում» հանդես է եկել նախ 2004/2005 մրցաշրջան, այնուհետև վերդարձել էր անցյալ տարվա ամռանը։ Իսպանական ակումբի կազմում անցկացրած 87 խաղում պաշտպանը խփել է 10 գոլ ու կատարել 1 ասիստ։

Ռամոսը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալում», որի կազմում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա «Արքայական ակումբում» 671 խաղում դարձել է 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացի ֆուտբոլիստը 2021-2023 թթ. հանդես է եկել նաև Փարիզի ՊՍԺ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ