Logo

Սերխիո Ռամոսը չի տեղափոխվի Բրազիլիա

17:22 / 12.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Սևիլիայից» հեռացած Սերխիո Ռամոսը շարունակում է նոր ակումբի փնտրտուքները, հայտնում է Estadio Deportivo-ն:

Ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստի եղբայր Ռենե Ռամոսը համաձայնության էր հասել բրազիլական «Բոթաֆոգոյի» հետ, սակայն վերջին պահին ֆինանսական անհամաձայնության պատճառով կողմերը դադարեցրել են բանակցությունները:

Այժմ Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանի համար հարմար տարբերակ է մնացել MLS-ը:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է և նախորդ մրցաշրջանում վերադարձել էր հարազատ ակումբ:

Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալում», որի կազմում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա «Արքայական ակումբում» 671 խաղում դարձել է 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացի ֆուտբոլիստը 2021-2023 թթ. հանդես է եկել նաև Փարիզի ՊՍԺ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ