Logo

Սերխիո Ռամոսի ուժային մարզումը

16:51 / 19.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ցուցադրել է, թե ինչպես է պահպանում մարզավիճակը:

37-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում նա ուժային վարժություններ է կատարում մարզասրահում:

Հիշեցնենք, որ Ռամոսը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում և 58 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Փարիզյան ակումբի հետ նա նվաճել է 3 տիտղոս:

2005-2021 թվականներին Ռամոսը խաղացել է Մադրիդի «Ռեալում», նա իսպանական «Սևիլիայի» սան է: Իսպանիայի հավաքականի կազմում պաշտպանը հաղթել է աշխարհի առաջնությունը և երկու անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը կարող է կարիերան շարունակել բրազիլական «Ֆլամենգոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ