Սերխիո Ռամոսն օրեր առաջ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց մեքսիկական «Մոնտերեյի» հետ: Իսպանացի ֆուտբոլիստի՝ նոր ակումբի հետ պայմանագրում կան հետաքրքիր կետեր, հաղորդում է Marca-ն:
«Ռեալի» նախկին ավագը մեքսիկական թիմում տարեկան կստանա 4 միլիոն եվրո աշխատավարձ, թիմի մարզաշապիկների վաճառքից կունենա 2 տոկոս եկամուտ:
Կլինեն նաև հավելավճարներ՝ պայմանավորված մեկնարկային կազմում խաղալու, գոլեր խփելու և ասիստներ կատարելու քանակով: Ռամոսը հավելավճար կստանա նաև ակումբային Մունդիալին մասնակցելու համար: