Logo

Սերխիո Պերեսը հեռացավ «Ռեդ Բուլից»

21:27 / 18.12.2024Ֆորմուլա 1
Պաշտոնական
null

Ավստրիական «Ռեդ Բուլը» հայտարարեց մեքսիկացի պիլոտ Սերխիո Պերեսի հեռանալու մասին։

34-ամյա ավտոարշավորդը սոցցանցերում հրապարակում է արել և հրաժեշտ տվել թիմին։

«Անչափ երախտապարտ եմ չորս տարիների համար։ Ֆորմուլա 1-ում «Ռեդ Բուլը» ներկայացնելն անհավանական փորձ էր։ Ես միշտ կգնահատեմ այն հաջողությունը, որին միասին հասել ենք։

Շնորհակալ եմ թիմի բոլոր անդամներին։ Մեծ պատիվ էր լինել Մաքս Ֆերստապենի թիմակիցը։ Երբեք մի հանձնվեք»,- գրել է Պերեսը։

Սերխիո Պերեսը «Ռեդ Բուլում» հանդես էր գալիս 2021 թվականից, 90 Գրան պրիում տարել 5 հաղթանակ, 29 անգամ կանգնել պոդիումին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա