Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Սերխիո Բուսկետսը համալրել է MLS-ը ներկայացնող Մայամիի «Ինտերիի» կազմը, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի պայմանագիրը նախատեսված է 2 տարով և ժամկետը կսպառվի 2025 թվականի դեկտեմբերի 31-ին:
Ամերիկյան ակումբում Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը կխաղա «5» համարի մարզաշապիկով:
Official ✍️🇪🇸
— Inter Miami CF (@InterMiamiCF) July 16, 2023
We have signed legendary Spanish midfielder Sergio Busquets to a contract running through the 2025 @MLS season. Find out all the details: https://t.co/G52B002RGhhttps://t.co/0TR8PJiVGH pic.twitter.com/AMr11eo0AQ
Սերխիո Բուսկետսը թիմին կմիանա առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Մայամիի «Ինտերի» հետ պայմանագիր է կնքել նաև «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր, «Բարսելոնայում» Սերխիո Բուսկետսի նախկին թիմակից Լիոնել Մեսին:
35-ամյա Բուսկետսը «Բարսելոնայի» սան է ու մինչև ամերիկյան ակումբ տեղափոխությունն ամբողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբի համակարգում: «Բարսելոնայի» հիմնական թիմում իսպանացին խաղացել է 2008-2023 թվականներին: Կատալոնացիների հիմնական թիմի կազմում Բուսկետսն անցկացրել է 722 խաղ, խփել 18 գոլ ու կատարել 45 գոլային փոխանցում, ակումբի հետ նվաճել է 32 տիտղոս:
Իսպանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 143 խաղ ու խփել 2 գոլ: Ազգային հավաքականի հետ Սերխիո Բուսկետսը 2010 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2012 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն:


