Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» չկարողացավ տնային խաղում հաղթել «Էմպոլիին»՝ 1-1:
Խաղի սկզբնամասում թուրինցիները 10 խաղացողով մնացին լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի հեռացման պատճառով։
50-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը: 20 րոպե անց պատասխան գոլը խփեց Տոմազո Բալդանցին:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 53 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Ինտերն» ունի 51 միավոր, բայց 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Էմպոլին» 17 միավորով նախավերջին տեղում է:
Ա Սերիա, 22-րդ տուր
«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 1-1
Դուշան Վլահովիչ, 50 - Տոմազո Բալդանցին, 70
Հեռացում՝ Արկադիուշ Միլիկ, 16 («Յուվենտուս»)