Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ լիգան կհրաժարվի նարնջագույն ձմեռային գնդակից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
«Մենք այս հարցով բազմաթիվ հիմնավոր բողոքներ ենք ստացել. դալտոնիզմ ունեցող մարդիկ պարզապես չեն կարողանում տեսնել այն։ Մենք խնդրել ենք արագացնել նոր գնդակների մատակարարումը։ Յուրաքանչյուր խաղի համար անհրաժեշտ է 25 գնդակ: Դա շաբաթական 500 գնդակ է՝ չհաշված նրանք, որոնք տրամադրում ենք թիմերին մարզումների համար։
Նրանք արտադրության մեջ են դրել նոր գնդակներ այնպիսի գույնով, որը լավ տեսանելի կլինի, սակայն որոշ ժամանակ կպահանջվի, մինչև հնարավոր լինի ամբողջությամբ փոխարինել այս նարնջագույն տարբերակը: Որոշումը ձախողված էր։
Մենք կվերադառնանք դեղին կամ սպիտակ գնդակներին»,- ասել է Սիմոնելին:


