Իտալիայի Ա Սերիայի նախագահ Պաոլո Դալ Պինոն հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտնում է ճանաչված լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Calciomercato-ի հաղորդմամբ՝ այդ հարցով որոշումն արդեն ընդունված է. հրաժարականը կբավարարվի այսօրվա ընթացքում։
Պաոլո Պինոն Ա Սերիան գլխավորում է 2020 թվականի հունվարի 8-ից։ 58-ամյա Պինոն նախկինում աշխատել է իտալական հանրահայտ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Fininvest-ը, Mondadori-ն, Kataweb-ը, Telecom-ը, SEAT-ը, Pirelli-ն և Wind-ը։ Ըստ տեղեկությունների՝ նա ընտանիքի հետ տեղափոխվելու է ԱՄՆ։