Արգենտինայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Սերխիո Ռոմերոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է արգենտինական «Բոկա Խունիորս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
35-ամյա ֆուտբոլիստն ու արգենտինական ակումբը ստորագրել են 2,5 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Ռոմերոն «Բոկա Խունիորսում» կխաղա «25» համարի մարզաշապիկով:
«Ֆիզիկական լավ վիճակում եմ: Շնորհակալ եմ ակումբին, եթե ինձ անհրաժեշտ լինի կարճաժամկետ նախամրցաշրջանային պատրաստություն անցնել, պատրաստ եմ դրան»,- Ռոմերոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոմերոն անցյալ տարվա հոկտեմբերից խաղում էր իտալական «Վենեցիայում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել է հուլիսի 1-ին:
Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորսում» է խաղում նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:
"Estoy en el club más grande de la Argentina".
— Boca Juniors (@BocaJrsOficial) August 8, 2022
🗣 Sergio "Chiquito" Romero.#DaleBoca 🔵🟡🔵 pic.twitter.com/UzLSXQctTe
🎥✍️ Una nueva historia por escribir...
— Boca Juniors (@BocaJrsOficial) August 8, 2022
¡Bienvenido "Chiquito" al club más grande del mundo!
💙💛💙 pic.twitter.com/LWZKgdXY3o


