Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր և ակումբի հավակնությունների մասին՝ հայտնում է Marca-ն:
«Մենք լավ մարզավիճակում ենք և նպատակ ունենք նվաճել բոլոր գավաթները: Մենք հիանալի թիմ ունենք: Ակումբը երկար պատմություն չունի, բայց ունի յուրահատուկ նախագիծ։ Բոլոր խաղացողներն այսօր ցանկանում են տեղափոխվել ՊՍԺ: Ես դեռ նույն հավակնություններն ունեմ. ցանկանում եմ շարունակել հաղթել»,- նշել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռամոսը 16 տարի Մադրիդի «Ռեալում» հանդես գալուց հետո՝ 2021 թվականի ամռանը, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ֆրանսիական ակումբ: Իսպանացին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: