Logo

Հայաստանի հավաքականի պաշտպանը միացել է երիտասարդականի թիմին

15:36 / 05.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Սերգեյ Մուրադյանը միացել է Մ21 հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Երևանի «Նոայի» պաշտպանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում կպատրաստվի Ալբանիայի (սեպտեմբերի 8) և Չեռնոգորիայի (սեպտեմբերի 12) դեմ Եվրո-2025-ի որակավորման փուլի խաղերին։

Երկու հանդիպումներն էլ կկայանան Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում և կմեկնարկեն ժամը 19:00-ին։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա