Logo

Սերեսոն և Խիլը վաճառում են «Աթլետիկոն»

22:20 / 11.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլը և նախագահ Էնրկե Սերեսոն սկսել ակումբի վաճառքի գործընթացը, հայտնում է La Sexta-ն:

Սերեսոյին է պատկանում մադրիդյան գրանդի բաժնետոմսերի 65 տոկոսը:

«Աթլետիկոն» ձեռք բերելու մեծ ցանկություն է հայտնել NFL-ը ներկայացնող «Մայամի Դոլֆինսի» սեփականատեր Սթիվեն Ռոսը: Կողմերի միջև առաջին շփումն արդեն կայացել է:

Հիշեցնենք, որ Ռոսն արդեն մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրում է կատարել «Մայամի Դոլֆինսում», ինչպես նաև կառուցել է «Հարդ Ռոք Սթեդիումը»:

Forbes-ը 83-ամյա գործարարի կարողությունը գնահատում է 10.1 միլիարդ դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա