Logo

Սերդար Ազմունը տեղափոխվեց «Ռոմա»

13:11 / 26.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լևերկուզենի «Բայերի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունը տեղափոխվել է Հռոմի «Ռոմա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալական ակումբը մեկ տարով վարձակալել է Իրանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստին և հնարավորություն կունենա հաջորդ ամռանը գնել նրա տրանսֆերային իրավունքը։ «Ռոմայում» հարձակվողը կխաղա 17 համարի մարզաշապիկով։

Սերդար Ազմունը 2022 թվականին ռուսական «Զենիթից» էր տեղափոխվել «Բայեր», որի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt 12 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա