Logo

Սերբիայի հավաքականի դարպասապահը տհաճ միջադեպի մասնակից է դարձել

15:13 / 28.06.2024Ֆուտբոլ
null

Սերբիայի հավաքականի դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը Դանիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղից առաջ տհաճ միջադեպի մասնակից է դարձել, հայտնում է Telegraf.rs-ը:

Սերբերի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը հանդիպման նախօրեին հանգիստ է տվել ֆուտբոլիստներին: 27-ամյա դարպասապահն օգտվել է հնարավորությունից և որոշել է ժամանակ անցկացրել Մյունխենի բարերից մեկում: Այնտեղ Միլինկովիչ-Սավիչը կռվի է բռնվել անվտանգության աշխատակիցների հետ:

Վանյան հավաքականի համազգեստով ցանկացել է ներս մտնել, բայց նրան չեն ճանաչել, հետագայում լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի:

Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը Եվրո-2024-ի C խմբում գրավել էր վերջին տեղը և դուրս էր մնացել հետագա պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ