Logo

Սերբիայի հավաքականի բասկետբոլիստն ԱԱ-ի ժամանակ զրկվել է երիկամից

16:06 / 04.09.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի Սերբիայի հավաքականի խաղացող Բորիշա Սիմանիչը երիկամի հեռացման վիրահատության է ենթարկվել աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքի հետևանքով, հաղորդում է Sportal-ը։

Իսպանական «Սարագոսայի» 25-ամյա հարձակվողը մրցակցից արմունկով հարված էր ստացել Հարավային Սուդանի հավաքականի դեմ խաղում (115:83), որը կայացել էր օգոստոսի 31-ին։ Սկսվել էր արյունահոսություն, ինչից հետո Բորիշա Սիմանիչը հոսպիտալացվել էր։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բարդ է եղել համապատասխան արյուն գտնել նրա համար։

Բորիշա Սիմանիչը ոչ միայն բաց կթողնի աշխարհի առաջնության մնացած հատված, այլև նրա կարիերայի հետագա ընթացքը վտանգված Է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա