Logo

Սերբիան սպառնում է չշարունակել ելույթը Եվրո-2024-ում

16:11 / 20.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը կարող է չշարունակել մասնակցությունը Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությանը։ Դա կարող է տեղի ունենալ, եթե ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ չկիրառի Խորվաթիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների դեմ։ Սերբերի դժգոհության պատճառն այն է, որ Խորվաթիա - Ալբանիա Եվրո-2024-ի երկրորդ տուրի հանդիպման (2-2) ժամանակ երկրպագուները հնչեցրել են «Սպանի՛ր սերբերին» վանկարկումների։

«Սա սկանդալ է։ Սերբիայի ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ-ից պահանջում է ամենակոշտ պատժամիջոցները, հակառակ դեպքում մենք չենք շարունակի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Սերբիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Յովան Շուրբատովիչը, հաղորդում է սերբական Sportklub-ը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի երկրորդ տուրում սերբերը հունիսի 20-ին կմրցեն Սլովենիայի հավաքականի հետ։ Առաջին խաղում Սերբիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է անգլիացիներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա