1969 թվականը ասոցացվում է ազատության, խաղաղության, երաժշտության ու սեքսուալ հեղափոխության հետ: Այս գաղափարները սերտորեն կապվում են հենց Վուդսթոք արվեստի ու երաժշտության փառատոնի հետ:
Փառատոնը մեկնարկեց 1969-ի օգոստոսի 15-ին Նյու Յորքի հարավային մասում՝ Քեթսկիլլ լեռների մերձակայքում: Վուդսթոք, որովհետև կազմակերպիչներն ի սկզբանե նախատեսում էին փառատոնն անցկացնել «Վուդսթոք» անունն ունեցող քաղաքում, սակայն փառատոնի մասնակիցների թիվը անակնկալի բերեց կազմակերպիչներին և նրանք ստիպված եղան նոր տարածք գտնել բոլոր այցելուների համար: Փառատոնի մասնակիցների թիվը գերազանցում էր 500,000-ը: Վուդսթոքը համարվում էր 3-օրյա խաղաղության ու երաժշտության փառատոն: Փառատոնին ելույթ են ունեցել այնպիսի լեգենդար երաժիշտներ ու խմբեր, ինչպիսիք են՝ Joan Baez-ը, Janis Joplin-ը իր Kozmic Blues Band-ով, Jimi Hendrix-ը, The Who-ն, Joe Cocker-ը, Quill-ը և այլք:
Հենց Վուդստոքով ազդարարվեց սեքսուալ հեղափոխության սկիզբն ու հիպիական ժամանակաշրջանի ավարտը: Սա այն աղմկահարույց փառատոններից էր, որի մասին չէին դադարում խոսել ամենահայտնի ամսագրերը՝ լուսաբանելով վուդսթոքյան արկածների մասին: Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ փառատոնի ընթացքում վաճառվում էին թմրանյութեր, իսկ տոնախմբություններից ու արտաամուսնական կապերից հետո ծնվում էին հազարավոր երեխաներ:
Փառատոնը անցկացվեց 49 տարի: 2009 թվականից հետո Վուդսթոքն այլևս չգոյատևեց ֆինանասական խնդիրների պատճառով: Չնայած փառատոնի լեգենդար տարիները վաղուց արդեն անցյալում են, բայց մինչև օրս խոսվում է վուդսթոքյան պատմական իրադարձությունների մասին: Ձեզ համար առանձնացրել ենք 35 լուսանկար, որոնք լավագույնս է ներկայացնում խրախճանքներով, սիրով, երաժշտությամբ ու ազատությամբ լի մարդկանց էմոցիաները Վուդսթոքի փառատոնից:


























