«Սենթ Էտյենը» Ֆրանսիայի Լիգա 1-ի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում տանը 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Մեցից»: 80-րդ րոպեին հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Իրվին Կարդոնան:
Թիմերը դիմակայության երկրորդ խաղը կանցկացնեն հունիսի 2-ին «Մեցի» ստադիոնում:
Հիշեցնենք, որ «Սենթ Էտյենը» Լիգա 2-ի ավարտված առաջնությունում եզրափակել է լավագույն եռյակը, իսկ «Մեցը» Լիգա 1-ում մրցաշրջանն ավարտել է 16-րդ տեղում:
Լիգա 1, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղ
«Սենթ Էտյեն» - «Մեց»՝ 2-1
Իբրահիմ Սիսոկո, 19, Իրվին Կարդոնա, 80 - Իսմաել Տրաորե, 45