Logo

«Սենթ Էտյենը» երկու տարի անց վերադարձավ Լիգա 1

22:47 / 02.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Սենթ Էտյենը» անցումային փլեյ-օֆֆում հաղթահարեց «Մեցի» արգելքը և երկու տարի անց վերադարձավ Լիգա 1։

Դիմակայության առաջին խաղում «Սենթ Էտյենը» տանը հաղթել էր 2-1, իսկ պատասխան հանդիպումը լրացուցիչ ժամանակում ավարտվեց 2-2 հաշվով 

Պատասխան խաղում 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցը» 25-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունն ու հաշիվը դարձրեց 2-0, սակայն հյուրերը կարողացան հետ բերել կորցրածը։ «Սենթ Էտյենը» դիմակայությունում հաղթեց 4-3 հաշվով։

Օլիվյե Դալյոլոյի գլխավորած թիմին ուժեղագույնների խումբ դուրս բերող գոլը 117-րդ խփեց սենեգալցի հարձակվող Իբրահիմա Վաջին։

«Սենթ Էտյենը» Ֆրանսիայի 10-ակի չեմպիոն և երկրի 6-ակի գավաթակիր է։ Ակումբը Լիգա 1-ից դուրս էր մնացել 2021/22 մրցաշրջանում։ «Սենթ Էտյենը» Լիգա 2-ի 2023/24 մրցաշրջանում 65 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։

29 միավորով Լիգա 1-ի 16-րդ տեղը զբաղեցրած «Մեցը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Լիգա 2-ում։

Լիգա 1, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«Մեց» - «Սենթ Էտյեն»` 2-2 (տեսանյութ)

Լամին Կամարա, 17, Ժորժ Միկաուտաձե, 25 (11մ) - Լեո Պետրո, 35, Իբրահիմա Վաջի, 117

Հեռացում` Պեպե Դիալո («Մեց»), 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ