Logo

Սենսացիայից 5 պակաս. Թայսոն Ֆյուրին հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին

14:26 / 29.10.2023Բռնցքամարտ
null

Սաուդյան Արաբիայում կայացավ WBC վարկածով ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆուրիի և UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանու միջև մենամարտը:

Բռնցքամարտի կանոններով անցած մենամարտում բրիտանացին հաղթանակի հասավ մրցավարների կիսված ձայներով (94-95, 96-93, 95-94): Բռնցքամարտում նորամուտը նշող կամերունցին երրորդ ռաունդում նոկդաունի ուղարկեց Ֆյուրիին:

Թայսոնը կարիերայի 35-րդ մենամարտն անցկացրեց և շարունակում է անպարտելի մնալ: Նա տոնել է 34 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի:

Սպասվում է, որ Ֆյուրիի հաջորդ մենամարտը կկայանա Ալեքսանդր Ուսիկի հետ, որում հայտնի կդառնա ծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա