Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել 19-ամյա սենեգալցի կիսապաշտպան Ալասան Ֆայեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆայեն «Արարատ» է տեղափոխվել Սենեգալի բարձրագույն դիվիզիոնի «Կասա Սպորտ» ակումբից, որի կազմում նախորդ տարի դարձել էր երկրի չեմպիոն:
Կենտրոնական կիսապաշտպանը երկու հանդիպման է մասնակցել Սենեգալի ազգային հավաքականի կազմում: