Logo

Սենեգալի նախագահի յուրահատուկ նվերը երկրի բնակչությանը հավաքականի՝ Աֆրիկայի գավաթում հաղթելու կապակցությամբ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:38 / 07.02.2022ՍՊՈՐՏ
Սենեգալի նախագահ

Սենեգալի նախագահ Մակի Սալը երկուշաբթի՝ փետրվարի 7-ը, երկրում հանգստյան օր է հայտարարել՝ հայտնում է Gulf News-ը:

Շարժառիթն ազգային հավաքականի հաղթանակն է Աֆրիկայի ազգերի գավաթում։ Այսօր Սենեգալի հավաքականը կվերադառնա Դակար։ Սալը չեղարկել է դիվանագիտական ​​ուղևորության վերջին փուլը՝ թիմին անձամբ դիմավորելու համար: Սենեգալում հանգստյան օրվա համար աշխատունակ մարդիկ կվարձատրվեն:

Հիշեցնենք՝ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում Սենեգալը 11-մետրանոցներով հաղթել է Եգիպտոսին: Սենեգալի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ է դարձել Աֆրիկայի գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա