Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած գեղասարքի Challenger series Denis Ten Memorial մրցաշարում ուշագրավ արդյունք է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը։
Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում հայ գեղասահորդը վաստակել է 212.07 ու գրավել 5-րդ տեղը։ Հայկական գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ մենասահորդը գերազանցում է 200 միավորի շեմը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը 182.14 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։