Logo

Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

14:31 / 09.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բորնմութի» ֆուտբոլիստ Անտուան Սեմենյոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», տեղեկացնում է «Քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

26-ամյա գանացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես կգա «42» համարի մարզաշապիկով։ 

Սեմենյոն 2025/26 մրցաշրջանում 21 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ