«Սելթիկը» Գլազգոյի դերբիում հյուրընկալվեց «Ռեյնջերսին» և բաց թողեց հաղթանակը՝ 3-3:
«Սելթիկի» կազմում գոլի հեղինակ դարձան ճապոնացի վինգեր Դայզեն Մաեդան, դանիացի կիսապաշտպան Մեթ Օրեյլին, իռլանդացի հարձակվող Ադամ Իդահը:
Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում 32 խաղից հետո 75 միավորով առաջատարն է, մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ռեյնջերսին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:
Շոտլանդիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ռեյնջերս» - «Սելթիկ»՝ 3-3 (տեսանյութ)
Ջեյմս Տավերնյե, 55 (11մ), Աբդալահ Սիմա, 86, Ռաբի Մատոնդո, 90+3 - Դայզեն Մաեդա, 1, Մեթ Օրեյլի, 34 (11մ), Ադամ Իդահ, 87


