Logo

«Սելտան» երկարաձգել է պայմանագիրը 37-ամյա Յագո Ասպասի հետ

22:56 / 25.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Սելտան» երկարաձգել է պայմանագիրն ակումբի ավագ Յագո Ասպասի հետ։ 37-ամյա հարձակվողի նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ասպասը «Սելտայի» համակարգում եղել է 2004-2013 թթ., այնուհետև հանդես է եկել անգլիական «Լիվերպուլում» և իսպանական «Սևիլիայում», սակայն 2015 թ. ամռանը վերադարձել է գալիսիական ակումբ։ Նա «Սելտայում» 509 խաղում դարձել է 210 գոլի ու 82 գոլային փոխանցման հեղինակ, ակումբի ատմության լավագույն ռմբարկուն ու ասիստենտն է, երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա