Ամերիկյան «Կոլումբուս Քրյու» ֆուտբոլային ակումբն ամփոփել է տարին՝ մրցանակներ հանձնելով թիմի լավագույններին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը լավագույնն է դարձել միանգամից երկու անվանակարգում:
Լուկասը ճանաչվել է «Կոլումբուս Քրյուի»՝ 2021 թվականի ամենաարժեքավոր խաղացող, որպես լավագույն ռմբարկու՝ դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:
Նշենք, որ 2021 թվականին Սելարայանը թիմի կազմում ՄԼՍ-ի շրջանակում մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 12 գոլի(4-ը՝ հաղթական) և 7 գոլային փոխանցման(1-ը՝ հաղթական) հեղինակ: Սելարայանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է թիմի ամենաարժեքավոր խաղացող:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները