Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հերթական գեղեցիկ գոլն է խփել ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կազմում:
Leagues Cup-ի խմբային փուլի առաջին տուրում «Քոլամբուսը» տանը 2-1 հաշվով հաղթել է ամերիկյան «Սենթ Լուիս Սիթիին»: Սելարայանը 11-րդ րոպեին տուգանային հարվածով բացել է հանդիպման հաշիվը:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը «Քոլամբուսի» կազմում մասնակցել է 21 խաղի է, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Leagues Cup, առաջին տուր
«Քոլամբուս Քրյու» - «Սենթ Լուիս Սիթի»՝ 2-1
Լուկաս Սելարայան, 11, Կուչո Էրնանդես, 29 (11մ) - Յասեն Ռասել-Ռոուե, 85, ինքնագոլ («Քոլամբուս»)


