Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» 4-1 հաշվով հաղթեց «Աբհային»։
Տանտերերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 31-ամյա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
«Ալ Ֆաթեհը» վաստակեց 20 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ։ 20 միավոր ունի նաև երրորդ տեղը զբաղեցնող «Ալ Իթիհադը»։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 10-րդ տուր
«Ալ Ֆաթեհ» - «Աբհա»՝ 4-1
Մուրադ Բատնա, 21, Ջանինի, 45+4, Լուկաս Սելարայան, 70, Աբաս Ալ Հասան, 90+10 - Զաքարիա Ալ Սուդանի, 55