Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը «Ալ Ֆաթեհի» հազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրում:
«Ալ Ֆաթեհն» «Ալ Ռիյադի» տնային խաղում երկու գնդակի առավելությունը բաց թողեց ավելացված ժամանակի երեք րոպեի ընթացքում՝ 2-2:
Սելարայանն ասիստ կատարեց 6-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ: Վերջին 5 խաղում Լուկասը կատարել է 7 արդյունավետ գործողություն (3 գոլ, 4 ասիստ)։
«Ալ Ռիյադը» 54-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: «Ալ Ֆաթեհը» 41 միավորով 7-րդն է, «Ալ Ռիյադը»՝ 29 միավորով 14-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 30-րդ տուր
«Ալ Ֆաթեհ» - «Ալ Ռիյադ»՝ 2-2
Ջանինի, 6, Լուկաս Սելարայան, 80 - Մոհամեդ Ալ-Շվիրեխ, 90+1, Դիդիեր, Նդոնգ, 90+4
Հեռացում՝ Խալիդ Բին Շուվայի, 54 («Ալ Ռիյադ»)