Logo

Սելարայանի գոլային փոխանցումներն օգնեցին «Ալ Ֆաթեհին» կամային հաղթանակ տանել

01:36 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում:

«Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ալ Վահդայի» նկատմամբ: Սելարայանը գոլային փոխանցում կատարեց 29, 68 և 73-րդ րոպեներին:

31-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և SofaScore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացավ խաղի ամենաբարձր գնահատականը՝ 9:

«Ալ Ֆաթեհը» 34 միավորով 8-րդն է, «Ալ Վահդան»՝ 27 միավորով 13-րդը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 25-րդ տուր

«Ալ Վահդա» - «Ալ Ֆաթեհ»՝ 2-3 

Անսելմո, 42, 51 - Քրիստիան Տելյո, 29, 68, Սաադ Ֆահադ Ալ-Շարֆա, 73

Հեռացում՝ Նուհ Ալ-Մուսա, 90+12 («Ալ Ֆաթեհ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ