Logo

Սելարայանը երկրորդ ասիստն է կատարել «Բելգրանո» վերադառնալուց հետո

11:51 / 17.03.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի առաջնության 10-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Բարակաս Սենթրալի» դեմ խաղում` 1-1։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 32-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Նիոկաս Ֆեռնանդեսին։

32-ամյա Սելարայանը «Բելգրանո» վերադառնալուց հետո երկրորդ ասիստն է գրանցել։

«Բելգրանոն» 10 միավոր ունի և 11-րդ տեղում է, «Բարակաս Սենթրալը» 14 միավորով 8-րդն է։

Արգենտինայի առաջնություն, 10-րդ տուր

«Բելգրանո» - «Բարակաս Սենթրալ»` 1-1

Նիկոլաս Ֆեռնանդես, 32 - Ֆեռնանդո Տոբիո, 37

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ